Սեպտեմբերի 9-ին Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Սկոպյե, որտեղ սեպտեմբերի 10-ին ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության երկրորդ տուրի շրջանակում կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ: Այս մասին հայտնում է ՀՖՖ կայքը:
Հայաստանի ազգային հավաքականը Սկոպյե է մեկնել հետևյալ կազմով.
Դարպասապահներ
Օգնյեն Չանչարևիչ — «Նոա»
Արսեն Բեգլարյան — «Արարատ-Արմենիա»
Հենրի Ավագյան — «Փյունիկ»
Պաշտպաններ
Վարազդատ Հարոյան — «Ցինդաո Ուեստ Քոսթ» (Չինաստան)
Անդրե Չալըշըր — «Բրոմապոյկարնա» (Շվեդիա)
Գեորգի Հարությունյան — «Կրասնոդար» (Ռուսաստան)
Նաիր Թիկնիզյան — «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Էդգար Գրիգորյան — «Արարատ-Արմենիա»
Էրիկ Սիմոնյան — «Ուրարտու»
Սերգեյ Մուրադյան — «Նոա»
Կամո Հովհաննիսյան — «Արարատ-Արմենիա»
Դավիդ Դավիդյան — «Փյունիկ»
Կիսապաշտպաններ/Հարձակվողներ
Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Ուգոչուկվու Իվու — «Ռուբին» (Ռուսաստան)
Վահան Բիչախչյան — «Պոգոն» (Շեցին, Լեհաստան)
Էդգար Սևիկյան — «Ֆերենցվարոշ» (Հունգարիա)
Հրանտ-Լեոն Ռանոս — «Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա)
Ժիրայր Շաղոյան — «Դեբրեցեն» (Հունգարիա)
Լուկաս Սելարայան — «Ալ Ֆաթեհ» (Սաուդյան Արաբիա)
Արամ Խամոյան – ԲԿՄԱ
Գոռ Մանվելյան — «Նոա»
Հովհաննես Հարությունյան — «Արարատ-Արմենիա»
Արթուր Սերոբյան — «Արարատ-Արմենիա»
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա Սկոպյեի «Տոշե Պրոեսկի Արենայի» մամուլի ասուլիսների սրահում սեպտեմբերի 9-ին՝ ժամը 20:30-ին (Երևանի ժամանակով):
Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը կկայանա սեպտեմբերի 9-ին՝ ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով) «Տոշե Պրոեսկի Արենայում»:
© Armenian Soccer 2024