Ազգերի լիգայի 2-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն:
Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին, մի քանի դրվագում լավ սեյվեր կատարեց Օգնյեն Չանչարևիչը: Առաջին խաղակեսին ավելացրած րոպեներին տանտերերը մնացին 10 հոգով. 5 րոպեում 2 դեղին քարտ ստացավ և հեռացվեց Գիյոկո Զայկովը:
Գոլերը խփվեցին 2-րդ խաղակեսում. նախ 70-րդ րոպեին Չանչարևիչի դարպասը տուգանայինից խոցեց Էնիս Բարդին: 9-րդ րոպեին էլ աչքի ընկավ Բոյան Միովսկին:
Խմբի մյուս խաղում Լատվիայի հավաքականը նվազագույն հաշվով հաղթեց Ֆարերյան կղզիների ընտրանուն:
© Armenian Soccer 2024