Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը պայմանագիր է կնքել չինական «Ցինդաո Ուեսթ Քոսթ» ակումբի հետ։
Նոր մրցաշրջանից հայ պաշտպանի ակումբը հանդես կգա Չինաստանի բարձրագույն խմբում։ Ցինդաո քաղաքի թիմն անցած մրցաշրջանում զբաղեցրել է երկրորդ տեղը Չինաստանի առաջին լիգայում։
Հիշեցնենք, որ Վարազդատ Հարոյանը հեռացել է ղազախական «Աստանայից» ՝ խզելով պայմանագիրը:
Չինական Սուպերլիգայի նոր մրցաշրջանը կմեկնարկի մարտի 1-ին։
© Armenian Soccer 2024