Armenian Soccer
Armenian Soccer

«Ինտերը» հաղթեց «Յուվենտուսին». Մխիթարյանը ամբողջական խաղ անցկացրեց

Իտալիայի առաջնության 23-րդ տուրում «Ինտերն» ընդունեց «Յուվենտուսին» ու հաղթեց 1:0 հաշվով։

Տանտերերին հաղթանակ բերեց մրցակցի ինքնագոլը։

Մխիթարյանն ամբողջական հանդիպում անցկացրեց, իսկ 51-րդ րոպեին զգուշացվեց դեղին քարտով։

«Ինտերն» այժմ 57 միավորով առաջին տեղում է։

© Armenian Soccer 2024