Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը նորամուտն է նշել «Սոչիի» կազմում` մասնակցելով «Ախմատի» դեմ ընկերական խաղի երկրորդ խաղակեսին։
Երկրորդ խաղակեսի միջնամասում Հովհաննեսն աչքի է ընկել տուգանային հրապարակից վտանգավոր հարվածով։
Հիշեցնենք, որ 24-ամյա ֆուտբոլիստը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ 400 հազար եվրոյով «Սոչի» է տեղափոխվել Երևանի «Փյունիկից»։
© Armenian Soccer 2024