«Նոային» է միացել կիսապաշտպան Ալֆրեդ Նդիայեն, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
33-ամյա ֆուտբոլիստն իր հարուստ կարիերայի ընթացքում խաղացել է իսպանական «Վիլյառեալում», «Բետիսում», «Մալագայում», անգլիական «Հալլում», «Սանդերլենդում», «Վուլվերհեմփթոնում»։
Սենեգալի հավաքականի նախկին ֆուտբոլիստն իսպանական Լա լիգայում անցկացրել է 59 խաղ, Անգլիական Պրեմիեր լիգայում՝ 31, իսկ ֆրանսիական Լիգա-1-ում՝ 61 խաղ։
Սենեգալի հավաքականի կազմում Նդիայեն մասնակցել է 28 խաղի և խփել 1 գոլ։
Սենեգալցին ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Նոայի» 3-րդ նորեկն է։ Ավելի վաղ թիմի կազմը համալրել էին Հայաստանի հավաքականի դարպասապահ Օգնեն Չանչարևիչը և բրազիլացի 31-ամյա պաշտպան Պաբլո Սանթոսը։