Հենրիխ Մխիթարյանը հավակնում է «Ինտերի» ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը։
Հունվարին հայ կիսապաշտպանը մասնակցել է միլանյան թիմի 5 հանդիպման, որոնցում եղել է մեկնարկային կազմերում, դարձել է գոլային 3 փոխանցման հեղինակ ու օգնել «Ներաձուրիներին» նվաճել Իտալիայի Սուպերգավաթը։
Մխիթարյանի հետ լավագույնի կոչման համար պայքարում են Յան Զոմերը, Լաուտարո Մարտինեսն ու Բենջամին Պավարը։
© Armenian Soccer 2024