Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանն իր սոցիալական էջերում հայտնել է կիպրական «Անորտոսիսից» հեռանալու մասին։
«Երեք տարի այս հիանալի ակումբում անցկացնելուց հետո եկել է հրաժեշտ տալու պահը։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր այս տարիների ընթացքում աջակցել ու օգնել են ինձ։ Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում ակումբի բոլոր երկրպագուներին»,- գրել է Համբարձումյանը։
Վերջին օրերին համացանցում ակտիվորեն քննարկվում էր ֆուտբոլիստի` Հայաստանում կարիերան շարունակելու մասին լուրերը։ Մասնավորապես ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը հայտնել էր, որ Համբարձումյանը կարող է համալրել «Նոայի» շարքերը։ Սակայն ըստ Armenian Soccer-ի ունեցած տեղեկատվության, պաշտպանը բավականին մեծ գումար է պահանջել «Նոայից», իսկ վերջինս հարցական է կհամաձայնի ֆուտբոլիստին վճարել այնքան, որքան նա ցանկացել է։
Հիշեցնենք, որ Հովհաննես Համբարձումյանն «Անորտոսիսում» խաղում է 2020 թվականից։ Կիպրական թիմի կազմում նա անցկացրել է 86 հանդիպում, դարձել է 8 գոլի և գոլային 12 փոխանցման հեղինակ:
Ըստ Transfermarkt-ի, հայ պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 400 հազար եվրո։
© Armenian Soccer 2023