Այսօր` օգոստոսի 23-ին կայացավ Հայաստանի առաջնության 3-րդ տուրի հետաձգված «Արարատ-Արմենիա» — «Փյունիկ» հանդիպումը։
Թեժ ընթացք չի հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով` փոխչեմպիոնի հաղթանակով։
Նախ Տենտոն Եննեն հաշվի մեջ առաջ մղեց «Արարատ-Սրմենիային»: Ապա «Փյունիկը» վաստակեց 11-մետրանոցի իրավունք, որն էլ անվրեպ իրացնելով` հաշիվը հավասարեցրեց Արտակ Դաշյանը։
Գլից հետո կրքերը բորբոքվեցին և մրցավարը կարմիր քարտով խաղադաշտից հեռացրեց «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանին ու Տենտոն Եննեին, որը 2-րդ դեղին քարտը ստացավ։
Րոպեներ անց Ժունինիոն 2-րդ գնդակն ուղարկեց բրոնզե մեդալակրի դարպասն ու կամային հաղթանակ պարգևեց իր թիմին։
© Armenian Soccer 2023