Ֆուտզալի Հայաստանի չեմպիոն «Երևանը» մեկնել է Կիպրոս, որտեղ կմասնակցի Չեմպիոնների լիգայի նախնական փուլի մրցաշարին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Երևանյան ակումբն ընդգրկված է G խմբում, որտեղ կմրցի Կիպրոսի «ԱԵԼ Լիմասոլի» (օգոստոսի 23), շվեյցարական «Միներվայի» (օգոստոսի 24) և Սան Մարինոն ներկայացնող «Ֆիորենտինոյի» (օգոստոսի 26) հետ:
Հաջորդ փուլի ուղեգիր կնվաճեն խմբերի հաղթողները։
«Երևանը» նաև արդեն առաջին մարզումն է անցկացրել Կիպրոսում։
© Armenian Soccer 2023