Հայաստանի ազգային հավաքականի և «Փյունիկի» նախկին դարպասապահ Դավիդ Յուրչենկոն տեղափոխվել է «Թելավի», հաղորդում է վրացական ակումբի մամուլի ծառայությունը:
37-ամյա Յուրչենկոն այս տարվա հունվարին է հեռացել «Փյունիկից», ինչից հետո սկսել է հանդես գալ ռուսական Մեդիալիգայում։
Դարպասապահը նախկինում ելույթ է ունեցել նաև Երևանի «Ալաշկերտում», Կարագանդայի «Շախտյորում», ռուսական «Ենիսեյում», «Տոսնոյում», «Անժիում», «Ուֆայում», «Մորդովիայում», «Կռիլյա Սովետովում», «Վոլգարում», «Տիտանում», Մինսկի «Դինամոյում» և լատվիական «Մետալուրգում»:
Հայաստանի հավաքականի կազմում Յուրչենկոն 25 հանդիպում է անցկացրել։
© Armenian Soccer 2023