Armenian Soccer
Armenian Soccer

ԿԼ.«Արարատ-Արմենիան» բաց թողեց հաղթանակն «Էգնատիայի» հետ խաղում

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման մեկնարկային փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» Երևանում ընդունեց ալբանական «Էգնատիային»:

Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով։ Ընդ որում մինչև խաղի գրեթե ավարտը «Արարատ-Արմենիան» հաղթում էր և պատասխան գոլը բաց թողեց միայն 90+7-րդ րոպեին։
Հայկական թիմի գոլը 36-րդ րոպեին խփեց բրազիլացի պաշտպան Ալեմաոն։

Խաղի հետագա հատվածը ընթացավ բավականին լարված, ինչի արդյունքում մրցավարը 5 դեդին քարտ ցուցադրեց, որից 3-ը` հայկական ակումբին։

Պատասխան խաղը կկայանա հուլիսի 20-ին, Ալբանիայում։

© Armenian Soccer 2023