Չեմպիոնների լիգայի որակավորման մեկնարկային փուլի առաջին խաղում «Սլովանը» սեփական հարկի տակ ընդունեց Լյուքսեմբուրգի չեմպիոն «Սվիֆթ Էսպերանժին» և հանդիպումն ավարտեց ոչ-ոքի` 1:1 հաշվով։
Հայաստանի ազգային հավաքականի եզրային հարձակվող Տիգրան Բարսեղյանը «Սլովանի» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 46-րդ րոպեին:
«Սլովանի» միակ գոլը խփեց սլովակ կիսապաշտպան Վլադիմիր Վայսը: Դաշտի տերերը մեկ խաղակես անցկացրրին 10 ֆուտբոլիստներով, առաջին խաղակեսի ավելացված ժամանակի 6-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ սլովակ կիսապաշտպան Յուրայ Կուցկան:
Դիմակայության պատասխան հանդիպումը տեղի կունենա մեկ շաբաթ անց Լյուքսեմբուրգում:
Հիշեցնենք, որ այս զույգի հաղթողը Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում կմրցի Հայաստանի նորընծա չեմպիոն և գավաթակիր Երևանի «Ուրարտուի» և բոսնիական «Զրինսկիի» դիմակայության հաղթողի հետ: Երևանում կայացած առաջին խաղում Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոնը հաղթել էր 1:0 հաշվով:
© Armenian Soccer 2023