Armenian Soccer
Armenian Soccer

«Պատրաստ եմ վաղվա խաղին». Տարոն Ոսկանյան

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման անդրանիկ փուլի առաջին խաղում «Ալաշկերտը» կմրցի Չեռնոգորիան ներկայացնող «Արսենալ Տիվատի» հետ։

Հանդիպման նախախաղային ասուլիսի ժամանակ Հայաստանի քառակի չեմպիոնի գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանի հետ ներկայացել էր թիմի փորձառու պաշտպան Տարոն Ոսկանյանը։

«Ունենք մի շարք նորեկներ, իհարկե դեռ չենք հասցրել լավ ծանոթանալ, քանի որ ժամանակը քիչ է։ Կամաց-կամաց ընտելանում են, մենք էլ փորձառու ֆուտբոլիստներով օգնում ենք, որ նրանք կարողանան շուտ ընդգրկվել կազմ և ցուցադրել իրենց որակները։

Ուսումնասիրել ենք մրցակցին։ Չեմ կարող առանձնացնել որևէ խաղացողի, բայց կասեմ, որ բավականին կարգապահ թիմ է։

Ինչ վերաբերվում է ինձ, ապա ես լավ մարզավիճակում եմ, մարզվում եմ ընդհանուր թիմի հետ ու պատրաստ եմ վաղվա խաղին»:

«Ալաշկերտ» — «Արսենալ» հանդիպումը կկայանա վաղը` հուլիսի 13-ին, «Ուրարտուի» մարզադաշտում և կմեկնարկի 21:00-ին։

© Armenian Soccer 2023