Կոնֆերենցիաների լիգայի որակավորման անդրանիկ փուլի առաջին խաղում «Ալաշկերտը» կմրցի Չեռնոգորիան ներկայացնող «Արսենալ Տիվատի» հետ։
Հանդիպման նախախաղային ասուլիսի ժամանակ Հայաստանի քառակի չեմպիոնի գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանը նշեց, որ սա իր համար հերթական հանդիպում է։
«Ոչ մի արտառոց զգացողություն չունեմ, սա ինձ համար հերթական հանդիպում է։
Մրցակցին կարողացել ենք ուսումնասիրել։ Տեղի է ունեցել մարզչական փոփոխություն, սխեմա է փոխվել, իրենք էլ ունեն նորեկներ։
Լավ մրցակից է, արժանի մրցակից է, կփորձենք օգտագործել իրենց թույլ կողմերը, որպեսզի առաջ գնանք։
Ցանկացած դիմակայությունում յուրաքանչյուր թիմ ունի որևէ առավելություն, եվրագավաթային մրցաշարերում մեր փորձը կարող ենք համարել մեր առավելությունը։
Ինչ վերաբերվում է նորեկներին, կասեմ, որ բավականին գոհ եմ նրանց խաղից, իհարկե ժամանակ է հարկավոր, որ ընտելանան թիմին։ Առաջիկայում գուցե նաև այլ խաղացողներ միանան մեզ։
Իսկ ընդհանուր թիմի մասին, կասեմ, որ և ֆիզիկապես և հոգեբանորեն լավ վիճակում եբք գտնվում»:
«Ալաշկերտ» — «Արսենալ» հանդիպումը կկայանա վաղը` հուլիսի 13-ին, «Ուրարտուի» մարզադաշտում և կմեկնարկի 21:00-ին։
© Armenian Soccer 2023