Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Ինտերը» տանը 2:1 հաշվով հաղթեց «Զալցբուրգին»։
Իտալական թիմի գոլերը հեղինակեցին Սանչեսն ու Չալհանօղլուն։
Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր, նա դեղին քարտ ստացավ և փոխարինվեց 46-րդ րոպեին։
«Ինտերը» 3 տուրից հետո 7 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
© Armenian Soccer 2023