
Հայաստանի առաջնության 13-րդ տուրում «Փյունիկը» 3:1 հաշվով հաղթեց «Ուրարտուին»:
Փոխչեմպիոնի կազմում գոլերի հեղինակներ դարձան Սեմ Հենդրիկսը, Խամես Սանթոսն ու Հովհաննես Հարությունյանը (11մ.):
Չեմպիոնի միակ գոլը խփեց Արտեմ Մաքսիմենկոն։
Զուգահեռ խաղում «Ալաշկերտը» նվազագույն հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին։
Հաղթական գոլը խփեց Դավիթ Խուրցիձեն։
Հարկ է նշել, որ մինչև այդ նախ չեղարկվել էր բանակայինների, ապա նաև «Ալաշկերտի» ևս մեկ գոլ:
© Armenian Soccer 2023