Հայաստանի առաջնության 13-րդ տուրում «Արարատ-Արմենիան» 4:0 հաշվով հաղթեց «Վեստ Արմենիային»:
Բրոնզե մեդալակրի կազմում դուբլով աչքի ընկավ Մոհամեդ Յատտարան, մեկ գնդակ էլ խփեցին Տենտոն Եննեն ու Միշել Այվազյանը:
«Արարատ-Արմենիայի» ևս մեկ գոլ էլ չեղարկվեց VAR-ի օգնությամբ։
Օրվա հաջորդ խաղում «Արարատը» կամային հաղթանակ տարավ «Վանի» նկատմամբ:
Նախ հանդիպման հաշիվը Չարենցավանի թիմի կազմից 11-մետրանոցից բացեց Քրիստոֆեր Բոնիֆեյսը:
Ապա արարատցիներից պատասխան գոլը խփեց Բերտրան Ջունիորն, իսկ հաղթանակ գոլը հեղինակեց Կլեմո Լեռնոն:
© Armenian Soccer 2023