«Արարատ-73»-ի Ոսկե մրցաշրջանի 50-ամյակի կապակցությամբ «Արարատի» գործընկեր շվեյցարական Fourteen ընկերությունը թողարկել է ռետրո մարզաշապիկ՝ ոգեշնչված 1973 թվականի ԽՍՀՄ գավաթի խաղարկության՝ Կիևի «Դինամոյի» հետ եզրափակիչ խաղում «Արարատի» կրած մարզաշապիկով։
Մարզաշապիկի գույներն են մուգ կապույտն ու սպիտակը, իսկ կրծքին փակցված «Արարատի» տարբերանշանը ճիշտ նույն լոգոն է, որն իրենց կրծքին եզրափակիչ խաղում կրել են «Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստները։
Հոկտեմբերի 24-ին, 18։00-ին կայանալիք «Վանի» դեմ խաղում արարատցիները խաղադաշտ դուրս կգան այս մարզաշապիկներով։
Առաջիկայում հատուկ մարզաշապիկները կլինեն նաև վաճառքում։
© Armenian Soccer 2023