Armenian Soccer
Armenian Soccer

Մխիթարյանը մասնակցեց «Ինտերի» հերթական հաղթական խաղին

Իտալիայի Ա սերիայի 9-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվեց «Տորինոյին» ու հաղթեց 3:0 հաշվով։

«Ներաձուրիների» գոլերը խփեցին Թյուրամը, Մարտինեսն ու Չալհանօղլուն:

Հենրիխ Մխիթարյանը հյուրերի կազմում ամբողջական հանդիպում անցկացրեց։

«Ինտերն» այժմ 22 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

© Armenian Soccer