Լեհաստանի առաջնության 31-րդ տուրում «Պոգոնը» սեփական հարկի տակ ընդունեց 2-րդ տեղում գտնվող «Լեգիային» ու հաղթեց 2:1 հաշվով։
Տանտերերի հաղթական գոլը խփել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը։
Նա փոխարինման է դուրս եկել 67-րդ րոպեին։
Բիչախչյանի կարևոր գոլի շնորհիվ «Պոգոնը» վաստակել է 54 միավոր, կրկին բարձրացել 3-րդ տեղ ու այժմ 4-րդ տեղում ընթացող «Լեխից» առաջ է 2 միավորով։
Լեհաստանի առաջնության ավարտին մնացել է 3 տուր։
© Armenian Soccer 2023