Armenian Soccer
Armenian Soccer

Լուան Մյուլլերը դարձել է ֆուտզալի Չեմպիոնների լիգայի հաղթող

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Լուան Մյուլլերը դարձել է ֆուտզալի Չեմպիոնների լիգայի հաղթող։

Եզրափակչում Լուանի ակումբը՝ «Պալմա Ֆուտզալը», մրցել է Լիսաբոնի «Սպորտինգի» հետ: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 1։1 հաշվով:

Հետխաղյա 6-մետրանոց հարվածաշարում իսպանական ակումբը հաղթել է 5:3 հաշվով՝ շնորհիվ հենց Լուանի հետ մղած հարվածի:

Նշենք նաև, որ Լուան Մյուլլերը ճանաչվել է ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ մրցաշարի լավագույն խաղացող։

© Armenian Soccer 2023