Armenian Soccer
Armenian Soccer

Բարսեղյանի «Սլովանը» հաղթեց հիմնական մրցակցին ու ամրապնդվեց առաջին տեղում

Սլովակիայի առաջնության չեմպիոնական փուլի հերթական տուրում «Սլովանն» արտագնա խաղում ուժերը չափեց հիմնական մրցակցի ԴԱԿ-ի հետ։ Խաղն ավարտվեց 3:2 հաշվով «Սլովանի» հաղթանակով։

Այս հաղթանակից հետո «Սլովանը» ամրապնդվեց առաջին տեղում և այժմ 2-րդ տեղում ընթացող ԴԱԿ-ից առաջ է 5 միավորով։

Նշենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը հյուրերի կազմում փոխարինման է դուրս եկել 89-րդ րոպեին։

Սլովակիայի առաջնության ավարտին մնացել է 2 տուր։

© Armenian Soccer 2023