Fastex Հայաստանի պրեմիեր լիգայի 31-րդ տուրի մեկնարկային խաղում «Փյունիկը» սեփական հարկի տակ ընդունեց «Վանին» ու հաղթեց 4:0 հաշվով։
Չեմպիոնի կազմում գոլի հեղինակներ դարձան Յուսոֆ Օտուբանջոն, Էդգար Մալաքյանը, Ալեքսանդր Միլկովիչն ու Հովհաննես Հարությունյանը։
Այս հաղթանակից հետո «Փյունիկը» վաստակեց 70 միավոր և հավասարվեց առաջատար «Ուրարտուին»։ Վերջինս դեռ չի անցկացրել ընթացիկ տուրի իր հանդիպումը։
«Վանը» խոշոր հաշվով 3-րդ անընդմեջ պարտությունը կրեց և շարունակում է 34 միավորով մնալ 5-րդ տեղում։
© Armenian Soccer 2023