Armenian Soccer
Armenian Soccer

Բարսեղյանի թիմը կարևոր միավորներ կորցրեց չեմպիոնական թեժ պայքարում


Սլովակիայի առաջնության չեմպիոնական ուղու, որին մասնակցում են 1-6-րդ տեղերը զբաղեցրած թիմերը, 1-ին տուրում «Սլովանը» մրցեց «Ժիլինայի» հետ և պարտվեց նվազագույն ` 0:1 հաշվով։

Այսպիսով, 2-րդ տեղում ընթացող «Սլովանը» կարևոր միավորներ կորցրեց չեմպիոնական թեժ պայքարում։

Հայաստանի ազգային հավաքականի հարձակողական ոճի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանն անցկացրեց ամբողջական հանդիպում։

Այս խաղից հետո «Սլովանն» ունի 47 միավոր։

© Armenian Soccer 2023