Fastex Հայաստանի պրեմիեր լիգայի 23-րդ տուրի եզրափակիչ խաղում «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ ընդունեց «Շիրակին»:Խաղն ավարտվեց նվազագույն ` 1:0 հաշվով ` տանտերերի հաղթանակով։Առաջին խաղակեսում թիմերը համառ պայքար էին մղում, սակայն խաղի հաշիվը բացել չհաջողվեց։Հանդիպման 2-րդ կեսն անցավ ավելի թեժ ու լարված։78-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ «Շիրակից» Ալեքսա Վիդիչը, որն էլ ապահովեց մրցակցի հաղթանակը։Գոլից հետո կրքերն ավելի բորբոքվեցին և հանդիպման մրցավար Հենրիկ Նալբանդյանը ստիպված եղավ կարմիր քարտեր ցուցադրել տանտերերի պաշտպան Կառլոս Պերեսին ու հյուրերի ավագ Արտյոմ Միքայելյանին։Նշենք, որ մինչև այդ խաղադաշտից արդեն հեռացվել էր «Շիրակի» ֆուտբոլիստ Դոնալդ Կոդիան։Այս խաղից հետո «Արարատ-Արմենիան» շարունակում է 2-րդ տեղում մնալ 50 միավորով։«Շիրակը» 24 միավորով 6-րդն է։ © Armenian Soccer 2023