Ռուսաստանի պրեմիեր լիգայի 19-րդ տուրում «Ռոստովը» սեփական հարկի տակ ընդունեց «Պարի Նիժնի Նովգորոդին» ու հաղթեց 2:1 հաշվով։
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը տանտերերի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց միայն խաղի հիմնական ժամանակին ավելացված 6-րդ րոպեին։
Հայ ֆուտբոլիստ Էդգար Սևիկյանը, որը «Նիժնի Նովգորոդի» մեկնարկում էր, փոխարինվեց 46-րդ րոպեին։
Այս խաղից հետո «Ռոստովը» շարունակում է մնալ 3-րդ տեղում 38 միավորով։
«Պարի Նիժնի Նովգորոդը» 19 միավորով 12-րդն է։
© Armenian Soccer 2023