Armenian Soccer
Armenian Soccer

Բարսեղյանը մասնակցել է «Սլովանի» հաղթական խաղին

Սլովակիայի առաջնության չեմպիոնական փուլի 2-րդ տուրում «Սլովանը» հյուրընկալվել է «Պոդբրեզովային» ու հաղթել 2:1 հաշվով։

Տիգրան Բարսեղյանը «Սլովանի» մեկնարկային կազմում էր և փոխարինվել է 62-րդ րոպեին։

«Սլովանն» այս խաղից հետո 50 միավորով 2-րդ տեղում է և ընդամենը 1 միավորով է ետ մնում առաջատ ԴԱԿ-ից։ Վերջինս ընթացիկ տուրի հանդիպումը դեռ չի անցկացրել։

© Armenian Soccer 2023