Ռուսաստանի առաջնության 20-րդ տուրում մրցանակային տեղերի համար պայքարող «Ռոստովը» մրցեց «Խիմկիի» հետ և հաղթեց նվազագույն ` 1:0 հաշվով։
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը «Ռոստովի» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 73-րդ րոպեին։
Այս հաղթանակի շնորհիվ «Ռոստովը» վաստակեց 41 միավոր և բարձրացավ 2-րդ տեղ։
Մինչև այս այդ հորիզոնականում հանդես եկող «Սպարտակը» 20-րդ տուրում 0-2 հաշվով պարտություն է կրել «Օրենբուրգից» և զիջել է իր դիրքերը։
© Armenian Soccer 2023