Ռուստաստանի Սոչի քաղաքում այսօր ավարտվեց մանկապատանեկան մրցաշարը, որտեղ «Փյունիկ 2007»-ն ու «Փյունիկ 2008»-ը դարձան համապատասխանաբար արծաթե և բրոնզե մեդալակիրներ:
Դավիթ Գրիգորյանի թիմը վճռորոշ խաղում 0։3 հաշվով զիջեց Կրասնոդարի ակադեմիայի առաջին թիմին:
Հանդիպման ավարտից հետո փյունիկցիների 3 ֆուտբոլիստներ ստացան անհատական մրցանակներ. Զավեն Խուդավերդյանը ճանաչվեց առաջնության լավագույն ֆուտբոլիստ, Տիգրան Գևորգյանը՝ լավագույն հարձակվող, Սերգեյ Հարությունյանը՝ լավագույն պաշտպան:
Սևակ Արամյանի թիմը 3-րդ տեղի համար խաղում ուժեղ գտնվեց «Սոչիի» ակադեմիայի հասակակիցների թիմից:
Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 1։1 հաշվով, իսկ հաղթողը որոշվեց հետխաղային 11 մետրանոց հարվածաշարում (5:3)։
«Փյունիկ 2008»-ի ֆուտբոլիստները նույնպես անմասն չմնացին անհատական մրցանակներից. Ալեն Սահակյանը ճանաչվեց մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ, Գևորգ Վարդանյանը՝ լավագույն պաշտպան, իսկ Արթուր Պետրոսյանը՝ լավագույն դարպասապահ: Հիշեցնենք` «Փյունիկ 2007»-ը և «Փյունիկ 2008»-ը պայքարը սկսել էին խմբային փուլից:
Դավիթ Գրիգորյանի թիմը մինչև հաջորդ փուլ անցնելը 3։0 հաշվով հաղթել էր «Սոչիին», այնուհետև միևնույն՝ 2։1 հաշվով հաղթանակի էր հասել «Կրասնոդարի» և «Վլադիվաստոկի» նկատմամբ: Հայկական թիմը մտել էր կիսաեզրափակիչ «Վիտյազին» գերխոշոր՝ 9-0 հաշվով ջախջախելուց հետո, այնուհետև վաստակել էր եզրափակիչի ուղեգիր` «Նովոտիտորովսկայայի» նկատմամբ 3։1 հաշվով հաղթանակից հետո:
Սևակ Արամյանի թիմը մրցաշարը սկսել էր մարտական ոչ-ոքիով՝ 1։1 «Կրասնոդար 2008-2»-ի թիմի հետ, այնուհետև 1։2 հաշվով պարտություն կրել «Սոչիի» հասակակիցներից: Այս թիմը խմբային փուլը հաղթահարել էր 5։0 հաշվով «Վլադիվաստոկին» հաղթելուց հետո և կիսաեզրափակիչի ուղեգիր վաստակել «Ղրիմի» հետ խաղում, որտեղ վճռորոշ էր դարձել 11 մետրանոց հարվածաշարը:
Դեպի եզրափակիչ Արամյանի թիմի ճանապարհին կանգնել են «Կրասնոդարի» ֆուտբոլիստները:
© Armenian Soccer 2023