«Բայերը», «Ֆրայբուրգը» և Մյունխենգլադբախի «Բորուսիան» ակտիվորեն հետևում են «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին։ Այս մասին հայտնում է Metaratings.ru-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Բունդեսլիգայի ակումբների սկաուտները եկել և հետևել են 22-ամյա կիսապաշտպանին։
Նշվում է նաև, որ Սպերցյանով հետաքրքրված է Հենրիխ Մխիթարյանի թիմը` «Ինտերը»։
Նշվում է նաև, որ խաղացողի առաջնահերթությունը գալիք տրանսֆերային պատուհանում եվրոպական թոփ 5 լիգաներից մեկում հանդես գալն է։
«Բորուսիան» ամռանը փորձել է պայմանագիր կնքել Սպերցյանի հետ, սակայն կողմերը չեն կարողացել պայմանավորվել ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ։ Այժմ գերմանական թիմը վերսկսել է հետաքրքրությունը խաղացողի նկատմամբ։
Այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 30 հանդիպում` դառնալով 12 գոլի և գոլային 10 փոխանցման հեղինակ։
© Armenian Soccer 2023