Fastex Հայաստանի պրեմիեր լիգայի 26-րդ տուրում մրցեցին «Նոան» ու «Շիրակը»:
Խաղը դրամատիկ ընթացք ունեցավ ու ավարտվեց ոչ-ոքի` 3:3 հաշվով։
Մինչև առաջին խաղակեսի վերջնամասը տանտերերը հաղթում էին 2:0 հաշվով. գոլի հեղինակներ էին դարձել Ալեքսանդր Լյովեն ու Ռուբեն-Տիգրան Եսայանը։
Սակայն խաղի առաջին կեսին ավելացված 5-րդ րոպեին անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը, «Շիրակից» գոլի հեղինակ դարձավ Մուսա Բակայոկոն։
64-րդ րոպեին հուժկու հարվածով հաշիվը հավասարեցրեց Ռաֆիկ Միսակյանը։ Այնուհետև շիրակցիները կարողացան նաև առաջ անցնել հաշվի մեջ` ինքնագոլի հեղինակ դարձավ Երջանիկ Ղուբասարյանը։
Խաղն ավելի թեժացավ։ «Նոան» չհանձնվեց և հանդիման հիմնական ժամանակին ավելացված 4-րդ րոպեին Յոն Սեն Կիմի գոլի շնորհիվ խուսափեց պարտությունից։
Այս խաղից հետո «Շիրակը» վաստակեց 28 միավոր և հավասարվելով «Արարատին», բաժանում է նրա հետ 5-6-րդ տեղերը։
«Նոան» 19 միավորով 9-րդն է։
© Armenian Soccer 2023