Fastex Հայաստանի պրեմիեր լիգայի 26-րդ տուրում կայացավ մրցաշրջանի ամենակենտրոնական հանդիպումներից մեկը։ Մրցաշրջանի միանձնյա առաջատար «Ուրարտուն» սեփական հարկի տակ ընդունեց գործող չեմպիոն «Փյունիկին»:
Խաղն ավարտվեց 3:1 հաշվով ` հյուրերի հաղթանակով։
Հանդիպման սկզբնամասում ` 5-րդ րոպեին 11-մետրանոց հարված նշանակվեց հյուրերի դարպասին, որն էլ անվրեպ իրացնելով` իր թիմին հաշվի մեջ առաջ մղեց պաշտպան Արման Ղազարյանը։
38-րդ րոպեին իր թիմին 11-մետրանոց բերած Ալեքսանդր Միլկովիչն ուղղեց իր սխալն ու դառնալով գոլի հեղինակ` հավասարեցրեց հաշիվը` 1:1:
Խաղի առաջին կեսին ավելացված 5-րդ րոպեին Օտուբանջոյի հարվածից հետո ինքնագոլի հեղինակ դարձավ Իվան Զոտկոն` 1:2:
Թիմերն ընդմիջման գնացին «Փյունիկի» չնչին առավելությամբ։
Երկրորդ խաղակեսի մեկնարկում էլ չեմպիոնի ֆուտբոլիստները հնարավորություն ունեին հերթական գոլը խփելու համար, սակայն Արտակ Դաշյանի հուժկու հարվածից հետո գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին։
Այնուամենայնիվ, «Փյունիկին» հաջողվեց 3-րդ գնդակն ուղարկել Արսեն Բեգլարյանի պաշտպանած դարպասը։ Փոխարինման դուրս գալուց անմիջապես հետո գոլի հեղինակ դարձավ Լուկա Յուրիչիչը։ Վերջինս ընթացիկ մրցաշրջանում իր գոլերի քանակը հասցրեց 11-ի և էլ ավելի թեժացրեց ռմբարկուական պայքարը։
Չնայած երկուստեք ճնշումներին, հանդիպման ընթացքում այլևս գոլեր չարձանագրվեցին և «Փյունիկը» հաղթեց 3:1 հաշվով, այդպիսով վերջ դնելով առաջատարի անընդմեջ հաղթանակների շարքին։
«Ուրարտուն» գլխավորում է մրցաշարային աղյուսակը 62 միավորով։
«Փյունիկը» 55 միավորով 3-րդն է։
© Armenian Soccer 2023