Armenian Soccer
Armenian Soccer

Ավարտվել է ՌՊԼ-ի 6-րդ մրցափուլը. Հարությունյանը` տուրի խորհրդանշական հավաքականում

Օգոստոսի 25-27-ը կայացել են Ռուսաստանի առաջնության 6-րդ տուրի հանդիպումները։

Տուրի առաջին խաղում «Օրենբուրգը» տանը ոչ-ոքի` 1:1 հաշվով է ավարտել հանդիպումը ԲԿՄԱ-ի հետ։
Ստեփան Հովհաննիսյանը տանտերերի կազմում խաղադաշտ է դուրս եկել 64-րդ րոպեին։

«Կրասնոդարն» արտագնա խաղում գոլազուրկ ոչ-ոքի է խաղացել «Ֆակելի» հետ։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ու պաշտպան Գեորգի Հարությունյանը մասնակցել են ամբողջ հանդիպմանը։ Սպերցյանը նույնիսկ զգուշացվել է, իսկ Հարությունյանը հետագայում ընդգրկվել տուրի խորհրդանշական հավաքականում։

«Ռուբինը» սեփական հարկի տակ ընդունել է «Դինամոյին» և կրկին գրանցել ոչ-ոքի` այս դեպքում 2:2 հաշիվ։
Մեր ազգային ընտրանու կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն տանտերերի կազմում ամբողջական հանդիպում է անցկացրել։

«Զենիթը» խոշոր` 4:0 հաշվով հաղթել է «Ուրալին»: Ալեքսանդր Կովալենկոն չեմպիոնի կազմում խաղադաշտ է դուրս եկել 76-րդ րոպեին։

«Պարի Նիժնի Նովգորոդը» տանը նվազագույն հաշվով առավելության է հասել «Ռոստովի» նկատմամբ։
Էդգար Սևիկյանը մեկնարկային կազմում էր և փոխարինվել է 80-րդ րոպեին։ Խորեն Բայրամյանը հյուրերի հայտացուցակում էր, բայց խաղալու հնարավորություն չի ստացել։

«Կռիլյա Սովետովը» 2:1 հաշվով հաղթել է «Բալթիկային»: Արթուր Գալոյանը նորեկի մեկնարկային կազմում էր և փոխարինվել է 74-րդ րոպեին։ Տիգրան Ավանեսյանը խաղալու հնարավորություն չի ստացել։

«Լոկոմոտիվը» նվազագույն հաշվով հաղթել է «Սոչիին»:
Մեր ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը «Երկաթուղայինների» կազմում ամբողջական հանդիպում է անցկացրել։

ՌՊԼ-ի 7-րդ տուրը կմեկնարկի սեպտեմբերի 3-ին։

© Armenian Soccer 2023