
Հայաստանի չեմպիոն «Ուրարտուի» հարձակողական ոճի կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը կարիերան կշարունակի ռումինական «Ֆարուլ» ակումբում, հայտնում է գավաթակրի պաշտոնական կայքը:
22-ամյա ֆուտբոլիստն «Ուրարտուի» կազմում անցկացրել է պաշտոնական 73 խաղ, որոնցում դարձել է 16 գոլի հեղինակ:
Գրիգորյանը խաղացել է նաև Երևանի ԲԿՄԱ-ում ու լեհական «Յագելոնիայում», իսկ Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 4 հանդիպում։
Transfermarkt-ը կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 275 հազար եվրո։
© Armenian Soccer 2023