Armenian Soccer
Armenian Soccer

Եվս մեկ հայ ֆուտբոլիստ միացել է Մյոնխենգլադբախի «Բորուսիային»

Հարձակողական ոճի հայ կիսապաշտպան Արտյոմ Մուրադյանը պայմանագիր է ստորագրել Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» պատանեկան թիմի հետ:
Ֆուտբոլիստի տեղափոխության մասին պաշտոնապես հայտարարվել էր երեկ՝ օգոստոսի 28-ին:

Արտյոմ Մուրադյանը ծնվել է Օդեսայում, որտեղ սկզբում խաղացել է «Օդեսա» ֆուտբոլային ակումբում, այնուհետև տեղափոխվել «Չեռնոմորեց»: Վիննիցայի հաջող մրցաշարից հետո հրավիրվել է Կիևի «Դինամո», որտեղ խաղացել է գրեթե 2 տարի: Հետո սկսվել է պատերազմն ու ֆուտբոլիստը տեղափոխվել է Գերմանիա։ Այստեղ նա սկսել է խաղալ «Բայեր Յուրդինգենի» Մ-15 թիմում։ «Բայեր Յուրդինգենի» պատանեկան թիմի կազմում Մուրադյանը գոլի հեղինակ է դարձել գրեթե յուրաքանչյուր խաղում` 20-ից ավելի գոլ մրցաշրջանում: Հաջող մրցաշրջանից հետո Մուրադյանը տեղափոխվել է «Բորուսիա Մյոնխենգլադբախի» ակումբի պատանեկան թիմ:
15-ամյա Արտյոմը հանդես կգա «Բորուսիա Մյոնխենգլադբախի» Մ16 թիմում:

Ստացվում է այժմ Մյոնխենգլադբախի կազմում ունենք երկու հայ, քանի որ «Բորուսիայի» գլխավոր թիմում է հանդես գալիս մեր ազգային ընտրանու հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը։

© Armenian Soccer 2023