
Չեմպիոնների լիգայի որակավորման մեկնարկային փուլի Թբիլիսիի «Դինամոյի» հետ պատասխան խաղում «Աստանան» հաղթեց 2:1 հաշվով։
Ղազախստանի չեմպիոնը 2 մրցավեճի ընդհանուր արդյունքով` 3:2 հաշվով առավելության հասավ վրացական թիմի նկատմամբ ու դուրս եկավ ՉԼ որակավորման 2-րդ փուլ։
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանն «Աստանայի» կազմում փոխարինման դուրս եկավ 46-րդ րոպեին։
Մեր ազգային թիմի ավագ Վարազդատ Հարոյանը հայտացուցակում էր, բայց խաղալու հնարավորություն չստացավ։
Նշենք, որ ՉԼ որակավորման 2-րդ փուլում «Աստանան» մրցելու է «Դինամո Զագրեբի» հետ։
© Armenian Soccer 2023