Armenian Soccer
Armenian Soccer

Բարսեղյանի «Սլովանը» ՉԼ որակավորման 2-րդ փուլում կմրցի «Զրինսկիի» հետ

Չեմպիոնների լիգայի որակավորման մեկնարկային փուլի պատասխան խաղում «Սլովանը» 2:0 հաշվով հաղթեց Լյուքսեմբուրգը ներկայացնող «Սվիֆթին»:

Երկու խաղերի ընդհանուր հաշվարկով Սլովակիայի թիմը հաղթեց 3:1 հաշվով ու դուրս եկավ որակավորման 2-րդ փուլ։ Այստեղ «Սլովանը» մրցելու է առաջին փուլում մեր երկրի չեմպիոն «Ուրարտուին» բաժին ընկած «Զրինսկիի» հետ։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը «Սլովանի» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 82-րդ րոպեին։

© Armenian Soccer 2023