Հայկականը 3 ակումբներ«Փյունիկը», «Արարատ-Արմենիան» ու «Ալաշկերտը» վաղը
հուլիսի 20-ին կանցկացնեն Կոնֆերենցիաների լիգայի որակավորման մեկնարկային փուլի պատասխան հանդիպումները։
«Փյունիկն» Էստոնիայում կմրցի «Նարվա Տրանսի» հետ, որին Երևանում հաղթել է 2:0 հաշվով ու հաջորդ փուլ դուրս գալու լուրջ հայտ ներկայացրել։
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:30-ին։
«Արարատ-Արմենիան» Ալբանիայում ուժերը կչափի «Էգնատիայի» հետ։ Առաջին հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 1:1 հաշվով։
Պատասխան խաղը կսկսվի 22:00-ին։
«Ալաշկերտը» Չեռնոգորիայում կխաղա «Արսենալ Տիվատի» հետ։ Այս զույգը նույնպես առաջին խաղն ավարտել է 1:1 հաշվով։
Պատասխան հանդիպումը կմեկնարկի 22։30-ին։
Մեր բոլոր թիմերն արդեն մրցակիցների երկրներում են։
Նշենք, որ բոլոր հանդիպումները ցուցադրվելու են Հանրային հեռուստատեսությամբ։
© Armenian Soccer 2023