Armenian Soccer
Armenian Soccer

«Ուրախ եմ, որ ճանապարհի մի հատված անցել ենք միասին». Ռոբերտ Արզումանյանը՝ Մխիթարյանի մասին

Հայաստանի Ազգային հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել նախկին թիմակից, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:

Հիշեցնենք, որ Մխիթարյանն օրեր առաջ իտալական թիմի կազմում Ա Սերիայի չեմպիոնի տիտղոսը՝ դառնալով 21-րդ դարի առաջին հայը, որը հաղթում է եվրոպական թոփ-5 լիգայում:

«Իհարկե Հենոյին շնորհավորել եմ հաղթական խաղից հետո, բայց այժմ ուզում եմ շնորհավորել մեր ֆուտբոլին, մեր ֆուտբոլիստներին, այն մարդկանց, որոնք հավատում են հայ մարդու տաղանդին և վստահ են հայի մտքի, հոգու, աշխատասիրության եւ արժեքների անփոխարինելիությանը։

P.S

Ուրախ եմ , որ ճանապարհի մի հատված անցել ենք միասին», — գրել է Արզումանյանը։

© Armenian Soccer 2024