Armenian Soccer
Armenian Soccer

«Արարատն» ու «Վանը» հաղթողին չեն պարզել

IDBank Հայաստանի Պրեմիեր լիգայի 31–րդ տուրում «Արարատը» սեփական հարկի տակ ընդունել էր «Վանին»։ Խաղն ավարտվեց ոչ–ոքի՝ 1։1 հաշվով։

Առաջին խաղակեսում գոլեր չարձանագրվեցին։ 50-րդ րոպեին «Վանին» առաջ մղեց Բենիկ Հովհաննիսյանը։ 67–րդ րոպեին Հադջի Իսա Մուստաֆան հավասարեցրեց հաշիվը։

Վաստակած մեկական միավորներից հետո «Արարատը» 6-րդ, իսկ «Վանը» 8-րդ հորիզոնականում են։

© Armenian Soccer 2024