Սաուդյան Արաբիայի Պրո–լիգայի 29-րդ տուրում «Ալ Ֆատեհը» հյուրընկալվելիս 1։3 հաշվով պարտվեց «Ալ Հիլալին»։
Առաջին խաղակեսն ավարտվեց առանց գոլերի, իսկ երկրորդ խաղակեսում՝ 57-րդ րոպեին, հյուրերի կազմում հաշիվը բացեց Լուկաս Սելարայանը։ Դրանից հետո տանտերերը 3 գնդակ ուղարկեցին Սելարայանի թիմի դարպասը։
Սա Հայաստանի հավաքականի հարձակվողի 6-րդ գոլն էր ընթացիկ մրցաշրջանում, նար հաշվին նաև 8 գոլային փոխանցում կա։
Այս խաղից հետո «Ալ Ֆատեհը» մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականում է։
Սելարայանի գոլը դիտեք մեր Տելեգրամ ալիքում։
© Armenian Soccer 2024