«Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը վատառողջ լինելու պատճառով չի մասնակցել ՌՊԼ 21-րդ տուրի՝ «Պարի Նիժնի Նովգորոդի» դեմ խաղին: Ապրիլի 28-ին «Սպարտակի» դեմ կայանալիք խաղին էլ նրա մասնակցությունը հարցականի տակ է: Այս մասին հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Միխայիլ Գալակտիոնովը:
«Տիկնիզյանը նախախաղային մարզման ժամանակ թուլություն զգաց: Հետազոտություն անցկացրինք, ոչինչ չպարզվեց: Ըստ իրավիճակի կտեսնենք՝ որքանով պատրաստ կլինի կիրակի օրվա խաղին: Սա վնասվածքի կրկնություն չէ, նման բան չկա», — ասել է Գալակտիոնովը:
© Armenian Soccer 2024