IDBank Հայաստանի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրում «Փյունիկը» խաղաց «Վանի» հետ, «Նոան» հյուրընկալվել էր «Արարատին»:
Եղիշե Մելիքյանի թիմը 3:1 հաշվով հաղթանակ տարավ և ժամանակավոր բարձրացավ 1-ին հորիզոնական: «Փյունիկի» կազմում գոլեր խփեցին Գոնսալվեշը, Կովալենկոն ու Օտուբանջոն, «Վանից» աչքի ընկավ Բուհարին:
Մրցաշարային աղյուսակում պատկերը փոխվեց անմիջապես «Արարատ» — «Նոա» խաղի ավարտից հետո, որում հյուրերը Արթուր Միրանյանի՝ 7-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ հաղթեցին նվազագույն հաշվով:
«Նոան» 74 միավորով գլխավորում է աղյուսակը, «Փյունիկը» 73 միավորով 2-րդ տեղում է, եռյակը 71 միավորով եզրափակում է «Արարատ-Արմենիան»: «Արարատը» 41 միավորով 6-րդն է, «Վանը» 29 միավորով նախավերջինն է:
Առաջնության ավարտին մնացել է 3 տուր:
© Armenian Soccer 2024