Armenian Soccer
Armenian Soccer

ՈւԵՖԱ Մ-14 Զարգացման մրցաշարի մեկնարկում Հայաստանի հավաքականը զիջել է Լիբանանի ընտրանուն

Մայիսի 9-ին Երևանում մեկնարկել է ՈւԵՖԱ Մ-14 Զարգացման մրցաշարը: Հայաստանի Մ-14 հավաքականը առաջին խաղում ուժերը չափել է Լիբանանի հասակակիցների հետ և զիջել 0:1 hաշվով: Միակ և վճռորոշ գոլը մրցակիցը խփել է հանդիպման 11-րդ րոպեին: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Հայաստան-Մ-14 — Լիբանան Մ-14` 0:1 (0:1) 
Երևան, 
ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա
Մրցավար` 
Նարեկ Հակոբյան
Գոլը` Մոհամադ Մադի, 11

Հայաստան Մ-14
1. Սարգիս ՊԷրպէրյան, 2. Գևորգ Պողոսյան (4. Գոռ Մկրտչյան, 41), 3. Էդգար Պետրոսյան (ա) (15. Ռուբեն Մաթևոսյան, 65), 5. Քոլին Մուլինս, 6. Սամվել Պետրոսյան (21. Ալեն Գաբրիելյան, 41), 7. Սամվել Բեգլարյան, 8. Վահե Խաչյան (10. Էրիկ Վուվունիկյան, 41), 11. Հակոբ Ղարիբյան (9. Խաչատուր Գևորգյան, 41), 13. Ֆելիքս Հայրապետյան (17. Ռոբերտ Հովակիմյան, 65), 14. Էմիլ Մելիքսեթյան (20. Նելսոն Ասոյան, 54), 19. Բենյամին Բեգլարյան (18. Ռոման Ավագյան, 50)
Պահեստային` 12. Հարութ Դարմոյան
Գլխավոր մարզիչ` Տիրան Ղազարյան

Լիբանան Մ-14
1. Մահդի Մակի, 3. Ջավադ Մուսլիմանի, 4. Մուհամադ Դիբ, 5. Ջադ Բարուկ, 6. Ռամեզ  Մոչավրաբ (ա), 8. Օթման Քադուրա, 9. Յոհան Սաբա (20. Իբրահիմ Ֆարչուխ, 73),10. Ջադ Ալ Զոհբի (7. Մոհամադ Մադի, 41), 14. Ռալֆ Իմադ (2. Մարկ Սոխն, 57), 17. Մալեկ Մուարքեչ (11. Ջորջիո Էլիաս, 67), 19. Հուսեյն Կամար (16. Հադի Ֆարրուխ, 57)
Պահեստայիններ՝ 12. Մոհամադ Մադի, 13. Էլիաս Ալրաի, 15. Սարի Հաննուն, 22. Ջեյսոն Մուսա
Գլխավոր մարզիչ՝ Հիլալ Թալեբ

© Armenian Soccer 2024