ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հյուրընկալել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի երկրորդ նախագահ, լեգենդար «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Արմեն Սարգսյանին: Այս մասին հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Զրուցակիցները քննարկել են հայկական ֆուտբոլի վերջին շրջանի զարգացումները, խոսել գալիք ծրագրերից:
Արմեն Մելիքբեկյանն Արմեն Սարգսյանին հրավիրել է ներկա գտնվելու մայիսի 12-ին կայանալիք Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ «Արարատ-Արմենիա» — «Ուրարտու» հանդիպմանը, ինչպես նաև անվանի ֆուտբոլիստին է նվիրել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների ստորագրությամբ ռետրո գնդակ և հավաքականի անվանական մարզաշապիկ։
© Armenian Soccer 2024