«Արարատ-Արմենիան» այսօր՝ հունիսի 3-ին, հայտարարել է 6 ֆուտբոլիստի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին:
Ակումբից հեռացել են այս մրցաշրջանում 18 գոլով թիմի լավագույն ռմբարկու Մոհամեդ Յատարան, Լեո Սիլվան, Դավիթ Տերտերյանը, Նիկոլայ Կիպիանին, Ադրիանո Կաստանեյրան և Պետրոս Ավետիսյանը:
Ակումբի մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ լրացել են ֆուտբոլիստների պայմանագրերի ժամկետները:
© Armenian Soccer 2024