«Նոայի» նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը նոր կարգավիճակով վերադարձել է ակումբ: Ինչպես հաղորդում է «Նոայի» մամուլի ծառայությունը՝ Արզումանյանն այսուհետ ակումբում կզբաղեցնի նախագահ Վարդգես Վարդանյանի խորհրդականի պաշտոնը:
Հիշեցնենք, որ թիմի գլխավոր մարզչի պաշտոնն Արզումանյանը զբաղեցրել է 2022-23 մրցաշրջանում:
«Նոան» բարի վերադարձ և հաջող գործունեություն է մաղթել Ռոբերտ Արզումանյանին:
© Armenian Soccer 2024