Armenian Soccer
Armenian Soccer

«Ալաշկերտը» նոր թիմի հավաքագրում է սկսում

Երևանի «Ալաշկերտը» սկսում է նոր թիմի հավաքագրման գործընթաց: Այս մասին ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտարարել է ակումբի մամուլի ծառայությունը:

«Ավարտվեց Հայաստանի IDBANK Պրեմիեր Լիգայի 2023-2024 թթ. մրցաշրջանը, որն այնքան էլ հաջող չէր մշտապես բարձր տեղերի համար պայքարող մեր թիմի համար. «Ալաշկերտը» մրցաշարային աղյուսակում գրավեց 5-րդ տեղը:

Ցանկանում ենք տեղեկացնել, որ ակումբի ղեկավարությունը լավատեսորեն է տրամադրված և նախատեսում է ապագային միտված գործնական քայլեր ձեռնարկել՝ ավելի մարտունակ և ավելի հզոր կոլեկտիվ ձևավորելու համար:

Մասնավորապես, հենց վաղվանից՝ հունիսի 3-ից, «Ալաշկերտ» Ֆուտբոլային ակումբում մեկնարկում է նոր թիմի հավաքագրման գործընթացը», — ասված է ակումբի հայտարարության տեքստում:

© Armenian Soccer 2024