Armenian Soccer
Armenian Soccer

«Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ է տարել «Արարատի» նկատմամբ

IDBank Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Արարատ-Արմենիան» հյուրընկալել է «Արարատին» և հաղթել 2:1 հաշվով:

Առաջին խաղակեսին ավելացրած 2-րդ րոպեին «Արարատի» կազմում խաղի հաշիվը բացել է Արթուր Գրիգորյանը: 59-րդ րոպեին տանտերերը վերականգնել են հաշվի հավասարությունը. 11-մետրանոցն անվրեպ է իրացրել Յատարան: 87-րդ րոպեին հաղթական գնդակը խփել է Ռոդրիգեսը:

Այս հաղթանակից հետո «Արարատ-Արմենիան» 58 միավորով 3-րդ տեղում է, «Արարատը» 34 միավոր ունի և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը:

© Armenian Soccer 2024